ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ծանրամարտ

ՖՈՏՈ

Ըստ գրությունների և լեգենդների, միայն ամենաուժեղներն էին բարձրանում ցեղի գլուխ և առաջնորդում նրանց: Եվ բոլորն էին ցանկանում լինել առաջնորդ: Ծանրամարտի նման ուժի վրա հիմնված սպորտաձևի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են Հին Չինաստանին (մ.թ.ա. մոտ հազար տարի): Բանակ մտնելու համար մարդիկ զբաղվում էին ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ (ծանրամարտ): Հին Եգիպտոսում էլ ուժեղ մարդիկ մրցում էին գերաններ և ավազով և քարերով լցված  պարկեր բարձրացնելով: Դրա մասին են վկայում պահպանված ժայռապատկերները: Մ.թ.ա. VI դարի հին հունական տաճարում էլ հայտնաբերվել է «Բիբոնի քար» անունով 143 կգ քաշով կշռաքար: Այս հայտնագործությունը զարմացրել է հնագետներին դրա վրա պահպանված արձանագրությամբ, որտեղ նշվում էր, որ ինչ որ Բիբոն կարող էր այն մեկ ձեռքով բարձրացնել: Մոտավորապես այդ ժամանակներում էլ հայտնվել են ժամանակակից ծանրաձողի նման առաջին սարքավորումները: Դրանք բաղկացած են եղել գնդերից (մետաղական կամ քարե), որոնք միացված էին բռնակներով: Ավելին, ֆիզիկական վարժությունների հիմքը եղել է ուժային մարզումների սկզբունքը՝ «տևողություն, շարունակականություն և բեռի աստիճանական աճ»: Հին հույն մարզիկ Միլոնն է համարվել ռահվիրա: Բժիշկ Հելենուսը իր աշխատություններում նկարագրում է ծանրաձողով վարժությունների օգուտները մեջքի կողմնային մկանների և ընդհանուր առողջության համար: Հետագայում ուժն ու դիմացկունությունն առավել հստակորեն արտացոլվել են գլադիատորական մարտերում։

14-րդ և 15-րդ դարերում Մեծ Բրիտանիայում զինվորական անձնակազմի համար նախատեսված սարքավորում էր երկաթե համաձուլվածքից պատրաստված ձողը: Տղամարդու հասունությունը ստուգվում էր թեստով, որը ներառում էր առնվազն 100 կգ քաշ ունեցող ծանրաձողը բարձրացնելը: 16-րդ դարի վերջին, Եղիսաբեթի օրոք, ծանրամարտը ամենաարդյունավետն էր և ուներ առաջնահերթություն: Մնացած ամեն ինչ (պար, վազք և այլն) դասակարգվում էր որպես «դատարկ զվարճանք»: Այդ ժամանակ էլ հայտնվել է առաջին պարզունակ ծանրաձողը, որը բաղկացած էր ձողից՝ երկու կողմերում երկու կշիռներով: 18-րդ դարում չնայած ծանրամարտը  առաջնահերթություն էր, բայց ավելի շատ օգտագործվում էր որպես շոու, որտեղ ուժեղ և ամրակազմ տղամարդը ցուցադրում էր իր կարողությունները հանդիսատեսին։

Ծանրամարտիկների այս «կիրքը» առաջին անգամ ճանաչվել և դասակարգվել է որպես սպորտաձև 1870-ականների սկզբին։ Առաջացել են ակումբներ։ Առաջին Եվրոպայի առաջնությունը՝ առանց քաշային կատեգորիաների բաժանման, անցկացվել է Ռոտերդամում։ Հետո՝ 1896 թվականին այդ սպորտաձևը ճանաչվել է որպես օլիմպիական մարզաձև և ընդգրկվել է Աթենքի խաղերի շարքում։

Ծանրամարտի առաջին առաջնությունը անցկացվել է Վիեննայում 1898 թվականին։ Այն ժամանակ այս մարզաձևն արդեն այնքան էր զարգացել, որ ուներ իր սեփական մարզական ծրագիրը, որը ներառում էր 14 վարժություն։ Օգտագործվող սարքավորումները ծանրաձողերն էին (որոնք կարող էին լիցքավորվել լրացուցիչ քաշով) և թուջե «բուլդոգները»։ Մասնակիցներին շնորհվում էին մեդալներ և վկայականներ։ Երկրորդ առաջնությունը տեղի է ունեցել 1903 թվականին Փարիզում։ Մարզիկները պետք է կատարեին 11 վարժություն։ 1906 թվականին աշխարհի առաջնություն է անցկացվել մարզիկների միջև երեք քաշային կարգերում՝ թեթև (մինչև 70 կգ), միջին (մինչև 80 կգ) և ծանր (80 կգ-ից բարձր)։ Այս բաժանումը թույլ է տվել ավելի ճշգրիտ գնահատել մարզիկների ելույթները։ Բացի այդ, ծանրորդները պետք է կատարեին պոկում և բարձրացում մեկ ձեռքով, և հրում և բարձրացում երկու ձեռքերով։ 1907 թվականին է դա փոխարինվել երկու ձեռքով վարժությունների։

Պետք է նշել, որ այս մարզաձևում ամբողջ աշխարհում միատարրություն չի եղել. մարզաձևերը մեծապես են տարբերվել։ Օրինակ 1910 թվականին Ավստրիայում կայացած 11-րդ աշխարհի առաջնությունում ֆրանսիացի ծանրորդը որակազրկվել էր բարձրացման պահանջները չկատարելու համար։ Այդ տարվա նշանակալի իրադարձությունը եղել է թեթև քաշի (մինչև վաթսուն կիլոգրամ) ներդրումը։

1913 թվականի աշխարհի առաջնությունում թույլատրել է ամեն մարզիկի երեք անգամ մոտենալ ծանրաձողին: Ավելին, փոփոխություններ են կատարվել մարզիկների մրցումների նախապատրաստման պահանջներում։ Նրանք այժմ կշռվում էին մրցումներից երեք ժամ առաջ՝ նախորդ օրվա փոխարեն։

1900-ից 1910 թվականներին աշխարհի տարբեր երկրների ծանրորդները փորձել են ստեղծել միջազգային կազմակերպություն, բայց ապարդյուն։ 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար ծանրամարտը բաժանվել է քաշային կատեգորիաների։ Հետո Ջ. Ռոսսեի գլխավորությամբ Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի ստեղծումից հետո մտցվել են համաշխարհային մակարդակի մրցումների համար ծանրաձողերի կանոնակարգեր և պահանջներ։

1935-ից 1937 թվականներին պարտադիր վարժությունների ցանկը փոխվել է և բաղկացած է եղել հինգ մարզաձևից, 1937 թվականից էլ երեք, իսկ 1973 թվականից երկու, որը ներկայիս չափանիշն է՝ հրում և պոկում։

Այսպիսով, անընդհատ կատարելագործման և զարգացման շնորհիվ ծանրամարտը հասել է մեր ժամանակներին։ Ծանրամարտը հրաշալի մարզաձև է կամքի ուժ ունեցող և նպատակասլաց մարզիկների համար։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular