ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում լարված են. թեկնածուներից «բացատրություններ» են պահանջում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ իշխանության ներսում վերջին օրերին նկատվում է գերլարված իրավիճակ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում վարչության անդամների հետ՝ պահանջելով պարզաբանումներ ոչ միայն քաղաքական դիրքորոշումների, այլեւ անձնական կյանքում առկա իրավիճակների վերաբերյալ։ Մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կուսակցական շրջանակներում իրականացվում է յուրօրինակ «ստուգում»՝ անձնական կապերի, ընտանեկան կարգավիճակի ու հարաբերությունների մասով, իսկ դրանից հետո հնչեցվում են «խաչաձեւ» հարցադրումներ՝ ակնարկելով, թե տվյալ անձանց վերաբերյալ կա բացասական տեղեկություն, որը կարող է անընդունելի լինել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ըստ նույն աղբյուրների՝ նման քննարկումների հետեւանքով արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կուսակցության ներսում որոշ թեկնածուների վերաբերյալ տրվել են բացասական գնահատականներ ու մերժումներ։ Միաժամանակ, մեր տեղեկություններով, ՔՊ-ական շրջանակներն ակտիվ պատրաստվում են դեկտեմբերի 27-ին նախատեսվող քաղաքական հավաքին «Ադանա» շքեղ ռեստորանում՝ օրակարգում պահելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական հարցերը եւ առաջիկա քաղաքական քայլերի «փաթեթը»։ Նշենք, որ ՔՊ-ն սեպտեմբերյան համագումարից հետո ունի 20-հոգանոց վարչություն, դեկտեմբերի 4-ին էլ հրապարակային հաղորդվել էր՝ կուսակցական հարթակում քննարկվել է 2026-ի ընտրություններին համամասնական ցուցակի ձեւավորման կարգը։ Բայց ներկուսակցական հարթության մեջ քննարկման առարկա է նաեւ վարչության անդամների անձնական որակների հարցը. նրանք, լինելով խոցելի վիճակում, նստած քվեարկում եւ որոշում են՝ ով է արժանի լինել ցուցակում, ով՝ ոչ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular