ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարով ազատազրկման

ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա՝ շտաբի պետ նշանակված սպա Հայկազ Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։

Մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է Գրիգորյանի վերաբերյալ դատավճիռը՝ դատապարտելով Գրիգորյանին ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։  Նշանակված պատժին հաշվակցվել է նաև Գրիգորյանի՝ 11 ամիս 1 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 29 օր ժամկետով ազատազրկումը։ 

Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Հայկազ Գրիգորյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 05-ին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Գրիգորյանը զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular