ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ավելի շատ կալորիաներ այրել՝ առանց սպորտով զբաղվելու

ՖՈՏՈ

Steptohealth.ru-ն գրում է, որ ավելորդ քաշից ազատվելու համար խորհուրդ է տրվում շտկել սննդակարգը և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Սպորտով զբաղվելու ընթացքում մեծ քանակով էներգիա է ծախսում, բարձրանում է տրամադրությունը, լավանում առողջությունը։ Օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիաներ այրել, ինչը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց առողջությանը վնասելու։ Ի՞նչ անել, եթե ժամանակ չունեք սպորտով զբաղվելու համար։

1. Շատ ջուր խմեք։ Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում մեծանում է ծախսվող էներգիայի քանակը։ Երբ ջուր ենք խմում, օրգանիզմի համար ավելի հեշտ է դառնում դուրս բերել ավելորդ հեղուկն ու տոքսինները։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 լիտր ջուր օգտագործել։

2. Մի կրճատեք օգտագործվող կալորիաների քանակը։ Կարծում եք, թե հարկավոր է ավելի քի՞չ կալորիաներ ընդունել՝ էներգիայի ծախսը մեծացնելու համար։ Դա այդպես չէ։ Հակառակը, ցածր կալորիականությամբ դիետաների հետևանքով քաշից ազատվելն ավելի բարդ է դառնում։

3. Ճիշտ ճարպեր ընտրեք։ Մոռացեք ան տարածված տեսակետը, թե ճարպերը վնասակար են առողջության համար։ Գոյություն ունեն ճարպեր, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար և որոնք օգնում են ավելորդ քաշից ազատվելու գործընթացում։ Ճարպերի որոշ տեսակներ խթանում են նյութափոխանակությունը և ակտիվորեն օգտագործվում օրգանիզմի կողմից։ Մյուս կողմից՝ ճարպերի որոշ տեսակներ պարզապես կուտակվում են մարմնի տարբեր հատվածներում։ Օգտակար ճարպեր պարունակում են.

• ձուկը
• ձուն
• ավոկադոն
• ընդեղենը
• հատիկավորները
• բուսական յուղը
• միսը։

4. Սննդակարգ ներառեք կայենյան պղպեղ։ Սա նիհարելու արդյունավետ միջոց է։ Դրա օգնությամբ օրգանիզմը սկսում է ավելի շատ ճարպեր և կալորիաներ այրել։

5. Իմբիրով թուրմ խմեք։ Իմբիրը կարող է արագացնել նյութափոխանակությունը, բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը։

6. Ուշադրություն դարձրեք կոկոսի յուղին։ Կոկոսի յուղը, անխոս, դասվում է օգտակար ճարպերի ցանկին։ Դրա շնորհիվ օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիաներ այրել։

7. Ավելի շատ բանջարեղեն օգտագործեք։ Այս դեպքում հետաքրքիր է այն հանգամանքը, որ օրգանիզմը բանջարեղենի վերամշակման համար ավելի շատ էներգիա է ծախսում, քան դրանք կալորիաներ են պարունակում։

8. Սնվեք հավասարակշռված՝ օրվա ընթացքում մի քանի անգամ։ Եթե ցանկանում եք ավելի շատ կալորիաներ ծախսել և հագեցնել սովի մշտական զգացումը, որով ուղեկցվում է սխալ սննդակարգը, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում սնվել մի քանի անգամ։

9. Զգույշ եղեք խթանող հատկություն ունեցող ըմպելիք օգտագործելիս։ Այնպիսի ըմպելիքը, ինչպիսիք են կոլան, սուրճը, կարող են խթանել նյութափոխանակությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ դրանք գրգռող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա։ Դրանց շատ օգտագործումը կարող է նյարդային լարվածության, սրտի զարկերի արագացման և անքնության պատճառ դառնալ։

10. Լավ հանգստացեք։ Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ուրեմն պետք է լավ հանգստանաք։ Լիարժեք քունը պարտադիր է՝ ավելորդ քաշից ազատվելու համար։ Այն հարկավոր է օրգանիզմին՝ վերականգնվելու համար։ Քնի անբավարար քանակն ազդում է նյարդային համակարգի վրա, իսկ էներգիայի պակասը հանգեցնում է ախորժակի բարձրացման։ Արդյունքում՝ սկսում ենք ավելի շատ ուտել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular