ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում կնքված հուշագրի շուրջ առաջին հայացքից տարօրինակ, բայց իրականում խորքային վտանգներ բացահայտող բառախաղ է ձևավորվել հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Այն, ինչ հայկական կողմը անվանում է «Թրամփի ուղի», ադրբեջանական կողմի բառապաշարում հստակ և բաց կերպով ձևակերպվում է որպես «Զանգեզուրի միջանցք»։ Թվում է՝ անվան շուրջ վեճ է, մանր տարբերություն, սակայն հենց այդ հակասության մեջ է թաքնված ամբողջ խնդրի էությունը։ Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ճանապարհի անվան հարցում, ակնհայտ է, որ խոսքը ոչ թե խաղաղության, այլ նույն փաստաթղթի արմատապես տարբեր մեկնաբանությունների մասին է։

Այս ֆոնին Հայաստանը ներսից հայտնվել է լրջագույն ճնշումների ներքո։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումները հանգեցրել են նրան, որ արևմտյան գործընկերները ավելի ու ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ փորձելով հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում երկրում։ Արևմուտքում խորանում է մտահոգությունը կառավարության գործունեության շուրջ, որը գնալով ավելի ակնհայտորեն հակասում է ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։

Եկեղեցու վրա հարձակումները, սրբազանների, հոգևորականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները միջազգային հարթակում այլևս չեն դիտարկվում որպես ներքին հարցեր։ Դրանք վերածվում են մարդու իրավունքների խախտումների բացահայտ օրինակների։ Այս ամենը լուրջ հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և վտանգի տակ է դնում արևմտյան գործընկերների հետ իրականացվող կամ նախատեսվող ծրագրերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային և անվտանգային ոլորտներում։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության գործընթացի ֆոնին առավել մտահոգիչ են դառնում պաշտպանության ոլորտում հնչող հայտարարությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջարկը՝ կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, հնչում է այն պահին, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական հզորությունը։ Ստեղծվում է տպավորություն, որ գործող իշխանությունը պատրաստվում է ապագայում երկիրը թողնել առանց այն պաշտպանական ռեսուրսների, որոնք կենսական նշանակություն ունեն պետական անվտանգության համար։ Շատերի գնահատմամբ՝ սա Ադրբեջանի հերթական պահանջն է, որը հայկական կողմը պատրաստ է կատարել՝ խաղաղության պատրանքը պահպանելու համար։

Այս նույն շղթայի մեջ է տեղավորվում նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ազգային ինքնության «արդիականացման» ձևակերպման տակ իրականում առաջ է տարվում Ադրբեջանի պահանջը՝ հրաժարվել պատմական և իրավական դիրքորոշումներից։ Սահմանադրական փոփոխությունները դառնում են ոչ թե ներքին զարգացման, այլ արտաքին ճնշումների բավարարման գործիք։

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գրիգոր Բալասանյանն ուշադրություն է հրավիրում տարածաշրջանում մեկ այլ վտանգավոր գործընթացի վրա։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացումը չի կարելի դիտարկել որպես պարզապես երկու պետությունների միջև համագործակցության փաստաթուղթ։ Այն ունի հեռուն գնացող նպատակներ և արդեն իսկ մի շարք փորձագետների կողմից դիտարկվում է որպես ապագա թյուրքական ռազմական միավորման հիմք։ Բալասանյանի խոսքով՝ այս հանգամանքը պետք է կրկնակի մտահոգի Հայաստանին հատկապես «Թրամփի մայրուղու» շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին, երբ Հայաստանը պարտքով ասֆալտ է փռում և շարունակում հավատալ ադրբեջանա-թուրքական «խաղաղասեր» հավաստիացումներին։

Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումը աստիճանաբար բացահայտում է իր իրական գինը։ Այդ գինը վճարվում է ոչ թե կայունությամբ կամ անվտանգությամբ, այլ Հայաստանի պետական ինքնիշխանության, պաշտպանունակության և ներքին համերաշխության հաշվին։ Մինչ իշխանությունը խոսում է հնարավորությունների և զարգացման մասին, իրականում երկիրը կանգնած է արտաքին ճնշումների, ներքին պառակտման և ռազմաքաղաքական ռիսկերի կտրուկ աճի առաջ։ Հարցն այսօր այլևս այն չէ, թե ով է շահում այս հուշագրից, այլ այն, թե որքան ծանր կարող է լինել այն գինը, որը Հայաստանը ստիպված է վճարել «խաղաղության» անվան տակ ընդունված որոշումների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular