ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. «Պտուտակները ձգելու» փորձերը չեն կարող չառաջացնել դժգոհություն հայերի շրջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի կողմից «պտուտակները ձգելու» և եկեղեցու դեմ ուժ կիրառելու փորձերը չեն կարող չառաջացնել դժգոհություն հայերի շրջանում։ rt.com–ի հետ զրույցում նման կերպ է «Ալֆա Նյուզ» պորտալի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը մեկնաբանել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին։

Նրա խոսքով ՀՀ իշխանությունները կշարունակեն իրենց դիմակայությունն ու ճնշումները Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ որքան հնարավոր է երկար։ «Որովհետև եթե իշխանությունները մի քայլ հետ քաշվեն և դադարեցնեն Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ այս արշավը, նրանք կարող են մտածել, որ հանձնվել են», - եզրափակել է rt.com-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Կարապետյանի կողմնակիցները հայտարարել էին, որ գործարարի երկարաձգված կալանքը ցույց է տալիս Հայաստանում արդարադատության բացակայությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular