ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Իսրայելական գինի

ՖՈՏՈ

Դատելով պեղումներից Իսրայելը, հավանաբար, մոլորակի վրա խաղող մշակող առաջին վայրերից մեկն է եղել։ Իսկ դա նշանակում է, որ 5000-6000 տարի առաջ այնտեղ արդեն իսկ գոյություն են ունեցել ընդարձակ խաղողի այգիներ, և տեղական արտադրության գինիները գնահատվել են հին պետությունների մայրաքաղաքներում։ Այն ժամանակներում քաղցր կարմիր գինու մեծ խմբաքանակներ էին ուղարկվում Եգիպտոս և Հռոմ։ Բայց այս ամենը ավարտվել է, երբ իսրայելական հողերը նվաճվել են իսլամ դավանող արաբական ցեղերի կողմից մեր թվարկության 636 թվականին։ Այն ժամանակ խաղողի այգիները լիովին չեն անհետացել միայն այն պատճառով, որ տաք կլիման թույլ էր տալիս այդ հատապտուղներից պատրաստել գերազանց չամիչ։

Իսրայելական գինեգործության վերածնունդը տեղի է ունեցել ընդամենը մի փոքր ավելի քան 100 տարի առաջ, երբ առաջին հրեա բնակիչներն են սկսել վերադառնալ Սուրբ Երկիր։ Իսրայել պետության ստեղծումից հետո արագորեն ի հայտ են եկել ընդարձակ խաղողի այգիներ և արդյունաբերական գինեգործարաններ։ Սրանք ունեին իրենց սեփական, բավականին յուրահատուկ շուկան, դրանք միակն էին, որոնք արտադրում էին կոշեր գինի, որը պարտադիր ըմպելիք է կրոնական արարողությունների և շաբաթ օրը սպառման համար։ Հետևաբար, արտադրողները ավանդաբար աշխարհին մատակարարում էին բավականին միջին մակարդակի քաղցր կարմիր գինիներ և չէին ձգտում որևէ այլ բանի։

Այս բարգավաճումն ավարտվել է 1980-ականների ճգնաժամի ժամանակ, երբ պարզ է դարձել, որ միայն կոշեր հավաստագրումը բավարար չէ կայուն շահույթ ապահովելու համար: Իսրայելցի գինեգործները վերանայել են իրենց բիզնեսի հեռանկարները, ընդունել են «վերադարձ խաղողի այգիներ» կարգախոսը, և Իսրայելի գինու արդյունաբերությունը արմատական վերափոխման է ենթարկվել: Նախ և առաջ, նախկինում հայտնի Կարինյան, Զմրուխտե Ռիսլինգ, Սեմիլոն և մի քանի այլ խաղողի տեսակներ փոխարինվել են Շարդոնեով, Կաբերնե Սովինյոնով, Մերլոով և Սովինյոն Բլանով, որոնք վաղուց էին նվաճել ամբողջ աշխարհը:

Խաղողի այգիների կողքին սկսել են կառուցվել նոր գինեգործարաններ՝ շոգի մեջ գինու կամ հումքի երկար տեղափոխման անհրաժեշտությունից խուսափելու համար: Սկսվել են խաղողագործության գիտական հետազոտություններ: Հրավիրվել են օտարերկրյա մասնագետներ, Իսրայելի երիտասարդներ են ուղարկվել աշխարհի լավագույն համալսարաններ սովորելու: Արդյունքում, իսրայելական գինիների որակը այնքան է բարելավվել, որ դրանք հետաքրքրություն են առաջացրել սովորական սպառողների համար, հատկապես այն պատճառով, որ անգամ անծանոթ գինեգործական շրջանից գինի փորձելու հնարավորությունն շատերի համար է հետաքրքիր: 

Ներկայումս Իսրայել պետությունն ունի մոտ 4000 հեկտար խաղողի այգիներ, ավելի քան 150 գինեգործարան, իսկ Ռիշոն Լե Զիոնից ստացված Կարմել գինին ոսկե մրցանակի է արժանացել Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում: Իսրայելցի գինեգործները շարունակում են ակտիվորեն աշխատել տեղական գինիների որակը բարելավելու և դրանք միջազգային ասպարեզում առաջ մղելու ուղղությամբ:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular