ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության կասեցումը կարող է տարածվել նաև 2026 թվականի վրա։ 2025 թվականի արդյունքներով ֆինանսական օգնություն չի ցուցաբերվել, «Իզվեստիա»-ին հայտնել են Եվրահանձնաժողովից։

«Սա չի նշանակում ԵՄ կողմից ֆինանսավորման ամբողջական դադարեցում, սակայն հաջորդ տարի պետական մակարդակով զգալի ֆինանսավորումը քիչ հավանական է, եթե տեղի չունենան հստակ քաղաքական փոփոխություններ», - թերթին հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին:

Ինչպես հայտարարել է եվրապատգամավորը, Եվրամիության կողմից Վրաստանի ֆինանսավորման կասեցումը տեղի է ունեցել «ժողովրդավարական սկզբունքներից նահանջի և իրավունքի գերակայության խախտման» վերաբերյալ «լուրջ մտահոգությունների» պատճառով։ Նրա կարծիքով՝ Վրաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ մարդու իրավունքների վիճակն այնտեղ էապես վատթարացել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

2024 թվականի նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը կասեցնել Եվրամիության հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման հարցի քննարկումը և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Ինչպես այն ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսին մտադիր է շարունակել ԵՄ-ին անդամակցելու իր պարտավորությունների կատարումը միայն սեփական բյուջեի հաշվին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular