ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի եվրոպական ուժերը, որոնք ստացել են Եվրոպայի և Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքներ, որոշակի հանգամանքներում կարող են դիմադրել ռուսական ուժերին: Երաշխավորները պարտավոր կլինեն հետ մղել ռուսական զորքերը հրադադարի պայմանների ցանկացած խախտման դեպքում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Reuters-ի փոխանցմամբ։

«Մենք կապահովենք ապառազմականացված գոտի պատերազմող կողմերի միջև, և, ավելի կոնկրետ լինելու համար, մենք նաև կգործենք համապատասխան ռուսական ներխուժումների և հարձակումների դեմ։ Մենք դեռ դրան չենք հասել», - նշել է Գերմանիայի կանցլերը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Բեռլինում կայացած եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ առաջարկվել է ստեղծել անվտանգության ուժեր՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարն ապահովելու համար։

Համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Եվրոպայի գլխավորած ուժերը՝ ԱՄՆ աջակցությամբ, կաջակցեն Ուկրաինայի զինված ուժերին և կապահովեն օդային տարածքի և ծովային տարածքների անվտանգությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular