Հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։ Այս մասին հաղորդում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Արգելվելու է`
պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,
Այլընտրանք՝
թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
թղթից և փայտանյութից պատրաստված սպասք,
թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:
«Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը»,- հորդորում է ՇՄ նախարարությունը։