ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը քարացել է քվեատուփի մոտ. 2026 թվականի ընտրությունները կարող են շատ բան փոխել երկրում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Դրանք նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը նշանակում է, որ ընտրարշավն արդեն սկսվել է, գրում է bloknot.ru–ն։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում շատ ջուր է հոսել, և երկրում տրամադրությունը կտրուկ փոխվել է։ Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է միայն երազել յոթ տարի առաջ ունեցած իր վարկանիշի մասին։ Ըստ Gallup International-ի 2025 թվականի հարցման իշխող կուսակցության վարկանիշը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 14.4%-ից մինչև 12%, մինչդեռ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորած «Հայաստան» դաշինքը վայելում է ընտրողների 8%-ի վստահությունը, Փաշինյանին հակառակ մյուս երեք կուսակցությունները միասին ունեն ևս 9.6%։ Սա ենթադրում է որոշակի չկողմնորոշվածություն, բնակչության շրջանում ոչ ոք ո՛չ հիացմունք է ներշնչում, ո՛չ էլ հատուկ հարգանք ունի։ Այնուամենայնիվ, միասնական ընդդիմությունը կարող է անգամ հաղթանակած դուրս գալ։ Սակայն այս հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ այն ներծծված է «Արցախի ժամանակների» կարոտախտով։ Բայց հասկանալի պատճառներով Ղարաբաղը կարող է վերադարձվել միայն ուժով, իսկ երեք միլիոն հայ ժողովուրդը, ընդհանուր առմամբ, ակնհայտորեն մտադրություն չունի իր որդիներին մահվան ուղարկել այդ լեռների համար։ Փաշինյանը առաջարկում է «արագիլ օդում»՝ ԵՄ–ին միանալու տեսքով, և «աղավնի ձեռքին»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության և առևտրային ուղիների բացման տեսքով։ Բայց բնակչությունը չի հավատում այդ «թռչուններին», սակայն  պատերազմի և մեկուսացման սպառնալիքը այն հիմնական պատճառն է, որ հասարակության մի զգալի մասը մերժում է ընդդիմությանը և պատրաստ է ընդունել վարչապետի քմահաճույքները։

Իսկ արդյո՞ք կան  ընդդիմադիր առաջնորդներ, որոնք կապ չունեն Ղարաբաղյան պատերազմի հետ։ Այո, կան։ Բայց կան բարդություններ։ Ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, ով յոթ տարի բանտարկվել էր ԽՍՀՄ-ում, իսկ հիմա գործարար է։ Զարմանալի չէ, որ նրա կուսակցության վարկանիշը երեք տոկոսից էլ ցածր է: Այսօր Հայաստանում այլ ընդդիմություն չկա։ Լուրջ ընդդիմություն կարող էր ի հայտ գալ երկրի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում։ Բայց դա կանխվեց։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր լինել «ջոկեր»։ Նա քաղաքական վետերան է, ղեկավարել է Գյումրին սկսած 1999 թվականից՝ կարճատև ընդմիջումով, Գյումրին էլ ինքնին երկրի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Եվ ամենակարևորը, այնտեղ է գտնվում խոշոր ռուսական ռազմաբազա, ինչը քաղաքապետին, որպես քաղաքի ղեկավար, դարձնում է կարևոր կապող օղակ Ռուսաստանի հետ։ Ղուկասյանը բացահայտ է արտահայտել իր ռուսամետ հայացքները առաջարկելով, մասնավորապես, միանալ Ռուսաստան–Բելառուս միությանը, բայց այդ ռուսամետը արագ հայտնվեց կալանքի տակ։ Ավելին, Ղուկասյանը հաղթել էր այս գարնանը կայացած ընտրություններում գլխավորելով... Հայաստանի Կոմունիստական ​​կուսակցության ցուցակը։ Եվ կա ևս մեկ կարևոր չափանիշ՝ ընտրողների մասնակցությունը։ Եթե 2021 թվականին այն 21% էր, ապա 2025 թվականին 43% է։ Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր նախորդ անգամ տանն էին մնացել, այժմ զանգվածաբար գնացել էին ընտրությունների և ընտրել ոչ Նիկոլ Փաշինյանին։

Փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակական տրամադրությունները հասունացել են, ապա իրավիճակը կարող է շրջվել միայն բացահայտ բռնապետություն պարտադրելով: Ավելին, անգամ բռնապետությունը կարող է արդյունավետ չլինել: 2018 թվականի մարտին հենց երկրի կառավարումից հոգնած հայ ժողովրդի զանգվածային բողոքի ցույցեր անցկացրեց և տապալեց գործող քաղաքական ռեժիմը: Իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը, որը երկու տասնամյակ կառավարել էր երկիրը և պարծենում էր իր 70% վարկանիշով, անհետացավ առավոտյան մառախուղի պես: Ի դեպ, դա սկսվեց Գյումրիից՝ այն ժամանակ քիչ հայտնի Նիկոլ Փաշինյանի բողոքի երթով: Իսկ հիմա Գյումրին քվեարկել է Փաշինյանի դեմ:

Գյումրու ձերբակալված քաղաքապետն ունի անվանակից՝ մեկ այլ Վարդյան Ղուկասյան, նախկին հետախուզության սպա, ով փախել է Միացյալ Նահանգներ՝ հայրենիքում քրեական հետապնդումից խուսափելու համար: Նա հայտնի բլոգեր է, DOG (Ժողովրդավարություն, իրավունք և կարգապահություն) կուսակցության առաջնորդը: Այս Ղուկասյանը լիովին հակառուսական դիրքորոշում ունի և ատելի է ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ Փաշինյանի կողմնակիցների համար: Սակայն ամերիկացիները կարող են ճնշում գործադրել Երևանի վրա՝ 2026 թվականի ընտրություններից առաջ այս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը դադարեցնելով, ինչը գործնականում նրան կապահովի խորհրդարանում տեղ և իր խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Իսկ ահա Ռուսաստանի փորձերը նմանատիպ խաղեր խաղալ դաժանորեն ճնշվում են: Մոսկվայից այնտեղ մեկնած երկու հայազգի միլիարդատերներ ներկայումս բանտարկված են: Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Երևանում, իսկ Ռուբեն Վարդարյանը Բաքվի բանտում է: Ռուսաստանը գտնվում է այնպիսի եզակի վիճակում, որ լավ մշակված կադրային մոտեցման բացակայության պատճառով կարող է զիջել ամերիկացիներին մի երկրում, որտեղ ունի զգաալի տնտեսական ազդեցություն: Սակայն հարց է առաջանում. ինչո՞ւ է Ռուսաստանին ընդհանրապես պետք Հայաստանը: Դա աղքատ երկիր է, զուրկ բնական պաշարներից և հանդես է գալիս որպես սուբսիդիաների և նպաստների մշտական ​​ստացող: Պատասխանը աշխարհագրության մեջ է: Հայաստանի և Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է Չինաստանից Եվրոպա տանող ցամաքային առևտրային ուղիների վերահսկողություն: Սա պրագմատիկ պատճառ է, որն էլ, ըստ էության, բացատրում է հեռավոր Արարատյան դաշտավայրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ այդքան մեծ ուշադրությունը: Բայց այստեղ կարևոր է հասկանալ հայ հասարակության տրամադրությունը: Նա ցանկանում է փոփոխություններ և միևնույն ժամանակ խաղաղություն, և միայն այս երկու ուղերձների համադրությունը կբերի հաղթանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular