ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաեւ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտը` նրան նույնպես չի գրանցել որպես նախընտրական ցուցակի թեկնածու։ Պատգամավորի անունը չնայած բազում անգամներ շրջանառվել է աղմկոտ, մասնավորապես թմրանյութերի գործածության պատմությունների մեջ, սակայն ՔՊ վերնախավին առավել զայրացրել է այն, որ Գյումրիում Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ մի քանի տարում կուսակցության տարածքային կառույց ձեւավորել, որ միասնական աշխատեն հանուն կուսակցության հաղթանակների։

Մենք գրել էինք, որ ապրիլին տեղի ունեցած Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո կառույցը հերթական անգամ լուծարվել է, այդ ժամանակ կառույցը ղեկավարում էր Կարեն Սարուխանյանը։ Դրանից հետո նոր կառույց դեռ չի ստեղծվել:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular