ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քննությունից» կտրվեցին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Երեկ գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է պատգամավորներ Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի, եւ Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք պատգամավորության թեկնածություն էին առաջադրել՝ 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։

Արդեն քանի օր է, ինչ վարչությունը` Փաշինյանի գլխավորությամբ, քննում է թեկնածուներին, ապա քվեարկում` կա՛մ գրանցում, կա՛մ մերժում: Այս զտումից հետո նոր ցուցակի հերթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը, աղմկոտ պատմություններին առնչությունը:

Երեկ մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ԱԺ մշտական հանձնաժողովի՝ ամիսներ առաջ կայացած չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր պատգամավորի առաջարկած բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագիծը, եւ կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ՔՊ-ականներին մեղադրել էր բուքմեյքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը` «Վիվառո»-ի սեփականատիրոջ հետ նրա կապերին: Նիստից հետո Սիմոնյանը Շիշ բռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել՝ վարքը քննելու, եւ նրան նկատողություն տվեցին: Հիմա նորից են հիշել այդ միջադեպը, վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին: Ասել են` դու կարող ես կապեր ունենալ գողականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 17. 12․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular