ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հենց Հայաստանի իշխանություններն են խնդրանքով դիմել Եվրամիությանը՝ օգնություն ցուցաբերելու հիբրիդային հարձակումների կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանից սպասվող ազդեցության դեմ պայքարելու համար։ Այդ մասին Բրյուսելում պարզ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչ են քննարկել Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ կայացած հանդիպմանը։

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային»,– հայտարարել է Կալասը։ Միրզոյանը տեղում որևէ կերպ չի արձագանքել Կալասի հայտարարություններին, բայց ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը փորձել է մեղմել Կալասի հայտարարության հետևանքները։ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ, համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ, դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ»,– ասել է Անի Բադալյանը։

Բայց որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն ցրել ծանր տպավորությունը, փաստ է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են ոտնահարում երկրի ինքնիշխանությունը, ավելին, դիմում ուժային բևեռներից մեկին՝ խնդրելով միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Ավելորդ է ասել՝ ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սեփական ռազմավարական դաշնակցի դեմ փաշինյանական իշխանությունը դրսից տղա է բերում։ Իսկ այն, որ մոլդովական սցենարը փորձելու են կիրառել նաև Հայաստանում, որևէ մեկի մոտ վաղուց այլևս կասկածներ չի հարուցում։

Հայաստանի իշխանությունները փորձելու են ճնշել թե ընդդիմադիր կուսակցություններին, թե ընդդիմադիր մամուլին, իսկ դրա համար Եվրամիության երկակի ստանդարտները օգտագործվելու են ամբողջ թափով, և Արևմուտքն էլ աչքերը փակելու է Հայաստանի իշխանությունների կատարած բոլոր ապօրինությունների վրա։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular