ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում վաղաժամ նախագահական ընտրությունների հնարավորությունը չի բացառվում։ Այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը նպատակ ունի ընտրություններ անցկացնել 2027 թվականի վերջին, հաղորդում է թուրքական T24 թերթի սյունակագիր, փորձագետ Մուրաթ Սաբունջուն։

Թերթի փոխանցմամբ՝ առաջիկա տարիները լինելու են բարդ՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով և ընդդիմադիր գործիչների շուրջ ընթացող դատական գործընթացներով։ Սաբունջուն նշել է, որ տնտեսության կրած կորուստների վերականգնումը կարող է տարիներ պահանջել, իսկ երկարատև կալանքներն ու նոր դատավարությունները շարունակաբար կուժեղացնեն հասարակական քննարկումներն ու ճնշումը իշխանությունների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացվեն նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկներ։

Ընդդիմադիր պարբերականի տվյալներով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի բացառում վաղաժամ նախագահական ընտրությունների տարբերակը՝ նոր սահմանադրության հաջող ընդունման դեպքում։ Սաբունջուի կարծիքով՝ առաջիկա երկու տարիները կարող են կամ պահպանել ներկայիս քաղաքական իրավիճակը, կամ բացել անսպասելի զարգացումների ճանապարհ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular