ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում 17 լեհ երկրպագուներ են ձերբակալվել և խուլիգանական վարքագիծ դրսևորել

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանում լեհ երկրպագուները խուլիգանական վարքագիծ են դրսևորել: MediaHub-ին Քննչական Կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակալեու ագելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնեց ՔԿ-ի մամուլի քարտուղարկ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի 17 քաղաքացի է ձերբակալվել Կոնֆերենցիայի լիգայի «Նոա» - «Լեգիա» հանդիպումից հետո (2-1)։

«Դեկտեմբերի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ Ոստիկանության ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,– MediaHub–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի բաժնից։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular