ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը մտադիր է կրկնել մոլդովական և ռումինական սցենարները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխանությունը պահպանելու համար, երբ սահմանափակվում է ընդդիմության ընտրարշավին մասնակցելը, ria.ru–ին ասել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանելով ԵՄ-ի որոշումը ընտրություններից առաջ «արտաքին միջամտության» դեմ պայքարելու համար Երևանին միջոցներ հատկացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո «կայուն խաղաղության և ավելի դիմացկուն Հայաստանի համար»։ Նրա խոսքով այդ միջոցները կօգտագործվեն տարբեր նախաձեռնությունների համար, այդ թվում ականազերծման դասընթացների և սարքավորումների, տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև «արտաքին միջամտության բացահայտման, վերլուծության և դրանց արձագանքման համար»։ «Եվրամիությունը մտադիր է Հայաստանում կրկնել այն, ինչ արեց Մոլդովայում և Ռումինիայում։ Մոլդովայում նրանք աջակցեցին իշխանություններին, երբ արգելեցին ամբողջ քաղաքական խմբերի և քաղաքական գործիչների մասնակցել ընտրություններին։ Ռումինիայում նրանք ավելի հեռու գնացին, նրանք պարզապես չեղյալ հայտարարեցին ընտրությունների արդյունքները, երբ հաղթեց այն սխալ թեկնածուն, ով հավատարմություն չէր ցուցաբերում Բրյուսելի քաղաքականությանը», - հայտարարել է Մաթևոսյանը։

Նա կարծում է, որ նույնը, հավանաբար, նախատեսված է նաև Հայաստանի համար։ «Սա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները աշխարհաքաղաքական քարտ-բլանշ ունեն գործելու իրենց ընտրած ցանկացած ձևով», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով, ուշագրավ է նաև այն, որ Հայաստանի իշխանությունները աջակցություն ունեն ոչ միայն պաշտոնական Բրյուսելից, այլ նաև պաշտոնական Բաքվից և Անկարայից, և նրանց նախընտրական շրջանում կտրամադրվեն տարբեր բոնուսներ։ «Նման բոնուսներից մեկը, օրինակ, ադրբեջանական վառելիքի տարանցումն է Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այլ կերպ ասած, Թուրքիայի, Ադրբեջանի և Բրյուսելի գործոնները կարևորագույն նշանակություն կունենան Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ», - ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular