ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թաիլանդը կիրակի օրը պարետային ժամ է հայտարարել իր հարավ-արևելյան Տրատ նահանգում, քանի որ Կամբոջայի հետ մարտական գործողությունները տարածվել են վիճելի սահմանային շրջանի ծովափնյա տարածքներում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը համաձայնվել են դրանք դադարեցնել, հայտնում է Reuters-ը։

Հարավարևելյան Ասիայի երկու հարևան երկրներն այս տարի մի քանի անգամ դիմել են զենքի կիրառմանը՝ այն բանից հետո, երբ մայիսյան փոխհրաձգության ընփացքում սպանվել էր կամբոջացի զինվոր, ինչը կրկին հանգեցրել էր հակամարտության, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տեղահանվել երկու կողմում։

Ընդհանուր առմամբ, բախումները շարունակվում են այն պահից, երբ Կամբոջան շաբաթ օրը կրկին հաստատեց հրադադարի իր պատրաստակամությունը, հայտարարել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, դերծովակալ Սուրասանտ Կոնգսիրին՝ պարետային ժամի հայտարարությունից հետո Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսում։

Թաիլանդը բաց է դիվանագիտական լուծման համար, սակայն «Կամբոջան պետք է նախ դադարեցնի թշնամանքը, նախքան մենք կարողանանք բանակցել», — ասել է նա։

Թաիլանդի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, որ ոչնչացրել են կամուրջը, որը Կամբոջան օգտագործում էր ծանր զինատեսակներ և այլ տեխնիկա տարածաշրջան հասցնելու համար, և սկսել են գործողություն՝ ոչնչացնելու նախապես տեղակայված հրետանին Կամբոջայի ծովափնյա Կոխկոնգ նահանգում։

Կամբոջան, իր հերթին, մեղադրել է Թաիլանդին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելու մեջ։

Պարետային ժամը Թաիլանդում գործում է Տրատ նահանգի հինգ շրջաններում, որոնք սահմանակից են Կո Կոնգին, բացառությամբ զբոսաշրջային Կո Չանգ և Կո Կուդ կղզիների։ Ավելի վաղ զինվորականները պարետային ժամ էին սահմանել նաև արևելյան Սակեո նահանգում, որը շարունակում է մնալ ուժի մեջ։

Երկուշաբթիից Թաիլանդը և Կամբոջան փոխադարձաբար կրակ են բացել ծանր զինատեսակներից իրենց 817 կիլոմետր երկարությամբ սահմանագծի մի քանի հատվածներում, ինչը դարձել է ամենաարյունալի մարտերից մեկը հուլիսյան հնգօրյա բախումներից ի վեր, որոնք ավարտվել էին Թրամփի և Մալայզիայի միջնորդությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular