ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում քննությունների ժամանակ հնչած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ութը՝ ծանր վիրավորվել, հաղորդել է BBC-ն։

Իշխանությունների տվյալներով՝ ևս մեկ մարդ թեթև վիրավորվել է։ Կասկածյալի որոնումները շարունակվում են։

Կրակողը դեռևս չի ձերբակալվել. նա նկարագրվում է որպես սևազգեստ տղամարդ: CNN-ը հաղորդում է, որ կասկածյալի մասին մանրամասները դեռևս քիչ են: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ զոհվածներն ու վիրավորները ուսանողներ են:

Բրաունի համալսարանը Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկն է:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են կրակոցների մասին։

«Ի՜նչ սարսափելի իրադարձություն։ Այս պահին մենք միայն կարող ենք աղոթել զոհերի համար։ Սա ամոթ է», - լրագրողներին ասել է Թրամփը։

«Հանցագործը դեռևս ազատության մեջ է», - լրագրողներին ասել է Փրովիդենսի քաղաքապետ Բրեթ Սմայլին։ Նա զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular