ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular