ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի 16-րդ տուրի «Օսասունայի» դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է նաև Մադրիդի «Ռեալի» հետ մղվող չեմպիոնական մրցավազքին։

«Կարևոր չէ, թե ով է մրցակիցը։ Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով։ Ճանապարհը երկար է։ Հիմա դեկտեմբերն է, և առջևում շատ խաղեր կան։ Կարևոր է նայել ինքներս մեզ։ Կան բաներ, որոնք կարող ենք բարելավել։ Ճիշտ մտածելակերպն այն չէ, որ պետք է ինքնագոհ լինենք այն բանի համար, թե որտեղ ենք հիմա։ Մենք 100 տոկոսով կենտրոնացած ենք մեր վրա, այլ ոչ Մադրիդի «Ռեալի» վրա։

Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել։ Միայն մրցաշրջանի ավարտը ցույց կտա, թե ինչի ենք հասել։ Երբ խաղացողների միջև մրցակցություն կա, դա լավ է, քանի որ նրանք միշտ պետք է լինեն իրենց լավագույն վիճակում։ Այն, ինչ ես վերջերս տեսել եմ մարզումների ժամանակ, անհավանական է», — նշել է Ֆլիկը։

«Բարսելոնա»-«Օսասունա» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21:30-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular