ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշումների մեջ։ Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3717 ընտանիք, որից 1612-ը իրացրել է այն։ Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկ կամ այլ վարկատեսակ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։ Միաժամանակ, դրական մնացորդի իրացման շրջանակում կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով միասնական սոցիալական ծառայություն են ներկայացվում Հայաստանում գործող խոշոր խանութների կողմից տրամադրված ֆինանսական փաստաթղթեր, որոնք իրենցից ներկայացնում են ոչ թե հաշիվ-ապրանքագիր, այլ որևէ այլ անվանումով փաստաթուղթ, ինչը կրկին գործող իրավակարգավորմամբ չի բավարարում սահմանված պահանջներին։

Իրավակիրառ պրակտիկայում նաև արձանագրվել է խնդիր միջգերատեսչական հանձնաժողովին դիմած քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի մասով։ Բազմաթիվ դիմումատուներ միջգերատեսչական հանձնաժողովին են ներկայացնում միայն մեկ փաստաթուղթ այն մասին, որ տեղահանումից առաջ առնվազն վերջին 12 ամսվա ընթացքում աշխատել կամ սովորել են Ղարաբաղում, սակայն գործող իրավակարգավորմամբ պահանջվում է առնվազն 2 փաստաթուղթ, և դիմումը մերժվում է։

Առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել այս խնդիրները, մասնավորապես՝ սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ որևէ այլ վարկատեսակ, օրինակ՝ սպառողական։ Սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան ֆինանսական փաստաթղթի (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագրի, փոխանցման հայտի, փոխանցման հաշվի, հաշիվ-վավերագրի, հարկային հաշվի, ապրանքների մատակարարման հաշվի, կանխավճարային հայտի և այլն) հիման վրա։

Առաջարկվում է ծրագրի շրջանակում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։

Առաջարկվում է նաև սահմանել, որ եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ ԿԳՄՍ նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամսվա ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular