ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում մտնում են նոր, ավելի բարդ փուլ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը բաց տեքստով հայտարարել է, որ ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմաններից մեկը հակառուսական պատժամիջոցներին միանալն է: Այս ուղերձը հնչել է ԵՄՀայաստան գործընկերության խորհրդի նիստից հետո, երբ ընդունվել է հարաբերությունների նոր ռազմավարական օրակարգ:

Կալլասը խոստացել է 15 միլիոն եվրո աջակցություն՝ ուղղված ականազերծմանը, տարածաշրջանային վստահությանը և օտարերկրյա միջամտության դեմ պայքարին: Միաժամանակ նա նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության համապատասխանության ցածր մակարդակը ԵՄ դիրքորոշումներին՝ 37 տոկոս, և ընդգծել Ռուսաստանի ապատեղեկատվության արշավները:

Սակայն այս առաջարկների հետևում շատերը տեսնում են ակնհայտ պայմանականություն: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աննախադեպ աճը մեծ մասամբ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի հետ կապերով՝ արտահանման ծավալներով, ներդրումներով և գործարար ակտիվությամբ: Պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել արտահանման անկման, ներդրումների սառեցման և բիզնեսի անորոշության՝ անմիջականորեն ազդելով սովորական քաղաքացիների վրա:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշում է, որ Բրյուսելի բյուրոկրատիան առաջնորդվում է հակառուսական մոտիվներով և կոշտ ընտրություն է դնում գործընկերների առջև: «Նրանք շատ կոշտ դնում են՝ կա՛մ Ռուսաստանի դեմ ես ու մեզ հետ ես, կա՛մ էլ մեզ հետ չես: Ես հույս ունեմ, որ ՀՀ իշխանությունը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու արկածախնդրությանը չի գնա»,- ասում է նա:

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը համարում է, որ ԵՄ-ն ձգտում է Ռուսաստանին բարեկամ երկրները դարձնել գործիք իր գլոբալ պայքարում: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է դժվար կացության մեջ՝ փորձելով պահպանել իշխանությունը արտաքին ճնշումների և տնտեսական շահերի միջև:

Այսպիսով, Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առջև: Մերձեցումը Եվրոպային կարող է բացել նոր հեռանկարներ, սակայն դրա գինը կարող է լինել տնտեսական ինքնիշխանության կորուստը: Իշխանությունները պետք է կշռադատեն բոլոր ռիսկերը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular