Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպան ներկայացնում է «ամենալուրջ միջազգային խնդիրը» և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Երկու առաջնորդներն էլ բացասական կարծիք ունեն Եվրամիության մասին, գրում է գերմանական Die Zeit հրատարակության սյունակագիր Մայքլ Թումանը։
Լրագրողի խոսքով՝ ԵՄ-ն «մարմնավորում է այն ամենը, ինչը դուր չի գալիս թրամփիստներին և պուտինիստներին»։
«Հետևաբար, Եվրոպան ներկայումս ամենալուրջ միջազգային խնդիրն է Թրամփի և Պուտինի համար», - եզրափակել է նա։
Սյունակագրի կարծիքով՝ Պուտինը Թրամփի համար օրինակ է ծառայում նրա գլխավոր աշխարհաքաղաքական նախագծում՝ ստեղծելով ԱՄՆ-ի գլխավորած «Արևմտյան կիսագունդ», որը բաղկացած է Հյուսիսային և Հարավային Ամերիկայից։
Լրագրողը նաև կարծում է, որ ստորագրելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ «Թրամփը հստակեցրել է», որ աջակցում է Պուտինի աշխարհայացքին։