ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական դպրոցում աշակերտներ են թnւնավորվել մաստակից ու հոսպիտալացվել․ ինչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվի թիվ 14 դպրոցի ութ աշակերտներ թունավորվել են մաստակից, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դեկտեմբերի 11-ին աշակերտները սկսել են վատ զգալ՝ ցուցաբերելով ընդհանուր անհանգստության և սրտխառնոցի նշաններ։

Դպրոցի վարչակազմը անմիջապես կանչել է շտապօգնություն, և աշակերտները հոսպիտալացվել են։

Նախնական հետաքննությունը պարզել է, որ աշակերտներից մեկը դասի գնալու ճանապարհին մաստակ է գնել դպրոցի մոտակա շուկայից և տվել այն իր դասընկերներին։ Ենթադրվում է, որ երեխաները վատացել են մաստակի պատճառով։

Հիվանդներից մեկի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների չճշտված վարակ, իսկ մյուս յոթի մոտ՝ սուր գաստրիտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular