ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանվանել «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը և ստեղծել «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ։ ԱԺ 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: Սա նկատի ունենալով՝ առաջարկվում է 2025-2026 ուսումնական տարում «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանել «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:

«Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ու նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացման ապահովումն է և հանրակրթական բնույթի գործունեության իրականացումը: Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումն է այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ կենտրոնի ուղղվածությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։ Կենտրոնի գործունեության մյուս նպատակը կենտրոնում ընդգրկված յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները, ինչպես նաև հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների կրթությանն աջակցումը՝ ըստ ռեսուրս կենտրոնի ուղղվածության:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կենտրոնում սովորող լսողության խանգարումներ ունեցող երեխաների կողմից հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացման ապահովումը և այլ ուսումնական հաստատություններում սովորող լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը՝ հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացումն ապահովելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular