ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Vertical Aerospace ընկերությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի առաջին թռչող տաքսին կթողարկի 2029 թվականի սկզբին։

«Vertical Aerospace-ն այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայում ավիատաքսիների առաջին երթուղիները [Լոնդոնի բիզնես թաղամաս] Քաների-Ուորֆի և խոշորագույն տրանսպորտային հանգույցների միջև գործարկելու ծրագրերի մասին»,— ասվում է ընկերության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Քաների-Ուորֆից հնարավոր կլինի հասնել Հիթրոու և Գաթվիք օդանավակայաններ, ինչպես նաև Քեմբրիջ և Օքսֆորդ քաղաքներ։ Նշվում է, որ նախագիծն իրականացվելու է Skyports Infrastructure և Bristow Group ընկերությունների հետ համատեղ կերպով։ Այն ենթադրում է ամբողջ տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծում։

Աերոտաքսին կօգտագործի Valo էլեկտրական ուղղաթիռը, որը տեղավորում է չորս ուղևոր: Հայտարարվում է, որ այն կարող է թռչել ավելի քան 160 կմ՝ մոտավորապես 240 կմ/ժ արագությամբ: Vertical Aerospace-ը նախատեսում է մինչև 2030 թվականը արտադրել նման ուղղաթիռներից 175-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular