ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաղչին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության ամրապնդումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ Դեսպանը ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակներում երկու հարևանների միջև հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ։

Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է քաղաքակրթական և պատմական։Նախքան Հայաստանում Իրանի դեսպան նշանակվելը Շիրղոլամին զբաղեցրել Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular