ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատություն հայ գերիներին․ երիտասարդ ՀՅԴ–ականները նամակ հանձնեցին ՄԱԿ–ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 10-ը ոչ թե պարզապես օրացույցում մի օր է, այլ հիշեցում մարդկությանն այն ընդհանուր պատասխանատվության մասին, որ բոլորն են կիսում` պաշտպանել մարդկային արժանապատվությունը, ազատությունն ու իրավունքները։ Այս ուղերձով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բողոքի ակցիա է կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
Երիտասարդները ձեռքերում պահել են Բաքվում գտնվող հայ գերիների լուսանկարները, դատարկ աթոռներ բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
 
Ակցիայի մասնակիցները հիշեցնում են՝ այս օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, մինչդեռ այս դատարկ աթոռները խորհրդանշում են պատասխանատուների կողմից գործողությունների և կամքի բացակայություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Երիտասարդները պահանջում են, որ ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Նրանք նաև իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին գրասենյակի ներկայացուցչին։
«Ակնկալում ենք, որ այսօրվանից՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից սկսած, ՄԱԿ-ը հայաստանյան ներկայացուցչության ջանքերով իրապես քայլեր կձեռնարկի Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ»,- նամակը հանձնելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
 
Ակցիայի մասնակիցները մարդկանց հորդորեցին չլռել և կազմակերպել նման ակցիաներ, իրենց բողոքի ձայնը բարձրացնել։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular