ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են մեր ՔԿՀ–ներում, և դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին այլընտրանքներ փնտրելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

«Իհարկե, մենք հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը և դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքի պայմանները այնպիսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք և հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու հարցը»,–ասաց նա։

Անդրադառնալով ՔԿՀ–ներում պահվող անձանց առողջակն ծնդիրներին, Ծովինար Թադևոսյանն ասաց. «Այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատարողական բժշկության կենտրոնի և առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում, ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, որ ես, այս դեպքում որպես սովորական քաղաքացի, ով չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու։ Այս դեպքում մենք կոմունիկացվում ենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ և վերջիններս նախաձեռնում են քայլեր»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular