Հայաստանը ձգտում է մուտք գործել աֆրիկյան ադամանդի շուկաներ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը նախատեսում է ավելի ցածր մաքսային սակագներ և պարզեցված առևտուր, գրում է vpoanalytics.com–ը: Ակնկալվում է, որ արտոնությունները կընդգրկեն հայկական արտահանման 95%-ը: ԱՄԷ «հայկական ծագում ունեցող» ապրանքների ներմուծման միջին մաքսատուրքը կնվազի 6%-ից մինչև 2.6%: Արտոնյալ ռեժիմը կկիրառվի Հայաստանի համար կարևոր արտահանման վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, շոկոլադը և հյութերը, և կբարձրացնի դրանց մրցունակությունը ԱՄԷ–ի շուկայում: Կառավարության կարծիքով, համաձայնագիրը ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ արտահանման աճի համար: Գյուղատնտեսական արտահանումը կարող է աճել ներկայիս 1.5 միլիոն դոլարից մինչև 10 միլիոն դոլար, իսկ արդյունաբերական արտահանումը կարող է աճել 9.5 միլիոն դոլարից մինչև 25 միլիոն դոլար: Նաև ուշագրավ է ոսկերչական իրերի և հղկված ադամանդների արտոնությունների վերաբերյալ համաձայնագիրը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը նոյեմբերի 17-21-ը Դուբայում կայացած Քիմբերլիի գործընթացի նախարարական հանդիպման ժամանակ նշել է ադամանդների սերտիֆիկացման համակարգի հուսալիության և թափանցիկության կարևորությունը։ Նրա խոսքով Հայաստանը ներգրավված է ադամանդի արժեքային շղթայի բոլոր փուլերում՝ ներմուծումից մինչև վերամշակում և մանրածախ վաճառք։ Պաշտոնյան վերահաստատել է իր երկրի անսասան դիրքորոշումը «կոնֆլիկտային ադամանդների» ընդլայնված սահմանման և Քիմբերլիի գործընթացի շրջանակներում որոշումների կայացման հիմք հանդիսացող կոնսենսուսի հասնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներում։ «Կոնֆլիտային ադամանդները», որոնք հայտնի են նաև որպես «արյունոտ ադամանդներ», այն չմշակված ադամանդներ են, որոնք օգտագործվում են ապստամբական շարժումների կամ նրանց կողմնակիցների կողմից աշխարհի թեժ կետերում զինված հակամարտություններ հրահրելու համար։
«Ներկայումս Հայաստանը հետաքրքրված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ միջկառավարական համաձայնագիր ստորագրելու հարցով և «նպատակ ունի երկու երկրների ադամանդային արդյունաբերությունների միջև հաստատել երկարաժամկետ համագործակցություն», -ԱՄԷ–ի Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Ղիսլեն Նյեմբո Մբվիզայի հետ հանդիպման ժամանակ։ «Այդ համատեքստում հայկական կողմը հատկապես հետաքրքրված է քննարկելու ադամանդների հումքի կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիներ ստեղծելու հնարավորությունը»,– ավելացրել է նա։
Նախարարի խոսքով Երևանը «չի ձգտում կարճաժամկետ շահույթի, այլ ձգտում է կայուն և փոխշահավետ գործընկերության հիմնված վստահության և ընդհանուր արժեքների վրա»։ Ավելին, Հայաստանը «նաև քննարկում է Անգոլայից ադամանդներ ձեռք բերելու և ներմուծելու հնարավորությունը», նույն Աբու Դաբիում ասել է Պապոյանը Անգոլայի արդյունաբերության և առևտրի նախարար Ռուի Միգենս դե Օլիվեյրային։ «Տարեկան Անգոլայից Հայաստան կարելի է ներմուծել և վերամշակել մինչև 1.5 միլիոն ադամանդ»,– ասել է նա։ Համապատասխան համաձայնագրերը, որոնք նախատեսված են 2-3 տարի ժամկետով, նախատեսվում է ստորագրել ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբեր կամ 2026 թվականի հունվար։ Պապոյանը Օլիվեյրայի հետ վերջին անգամ հանդիպել է ԱՄԷ-ում կայացած AIM կոնգրեսի շրջանակներում։ Ըստ մամուլի հաղորդագրության նախարարները քննարկել են «Անգոլայում հում ադամանդներ ձեռք բերելու և դրանք Հայաստան ներմուծելու հարցը»։ Նշենք, որ վերջին տարիներին Անգոլայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում թանկարժեք քարերի որակի ադամանդների արտադրությունը աճել է ամենաարագ տեմպերով։ Այնուամենայնիվ, այդ երկրներում և ադամանդ արտադրող մյուս աֆրիկյան երկրների մեծ մասում արդյունահանվող ադամանդների զգալի մասը (25%-35%) ավանդաբար արտահանվում է արտասահման առանց պաշտոնական պետական գրանցման։
Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զեկույցի անցյալ տարի հանրապետություն է ներմուծվել 500.9 միլիոն դոլարի հում ադամանդ (տարեկան աճը 6.4%)։ Դա 2024 թվականին Հայաստան ներմուծված ապրանքների հինգ հիմնական կատեգորիաներից մեկն է՝ ոսկու (5.9 միլիարդ դոլար), հեռախոսային և հեռագրական սարքավորումների (827 միլիոն դոլար), բնական և հեղուկացված գազի (556.3 միլիոն դոլար) և մարդատար ավտոմեքենաների (520.1 միլիոն դոլար) հետ միասին։
Նշենք, որ այս ապրանքների հիմնական հոսքը մինչև վերջերս գալիս էր Ռուսաստանից կամ նրա միջով։ 2024 թվականին G7 երկրների կողմից ռուսական ադամանդների (ներառյալ հղկվածների) նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո մշակվել են այլընտրանքային ուղիներ միջազգային շուկա մուտք գործելու համար, այդ թվում Հայաստանի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Հոնկոնգի միջոցով վերաարտահանման միջոցով։ Ռուսական ադամանդների հիմնական արտահանման ուղիները հիմնականում վերաուղղվել են դեպի ԱՄԷ, որի հետ ռուսական ադամանդի առևտրի իրական մասնաբաժինը ներկայումս գերազանցում է 30%-ը։ ԱՄԷ-ն նաև որոշակի պրոֆիլի ռուսական քարեր է գնում Հայաստանի միջոցով։
Ընդ որում երկրի մասնավոր հատվածը չի խուսափում ռուսական ադամանդի արտահանումը շահագործելու և յուրացնելու տարբեր մեքենայություններից։
Ավելին, այս տարվա նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Լեսոտոյի մշտական ներկայացուցիչներ Պարույր Հովհաննիսյանը և Մատետե Նենան ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարություն: Այս իրադարձությունը, հավանաբար, կապված է նաև ադամանդի վերաարտահանման և, հնարավոր է, հայկական ձեռնարկությունների շահերի կրճատման հետ, հատկապես այն պատճառով, որ Լեսոտոն, որն ամբողջությամբ շրջապատված է Հարավային Աֆրիկայի տարածքով, վերջին տարիներին ստեղծել է ադամանդի արտահանման անկախ ուղիներ: Լեսոտոյի ադամանդները բնութագրվում են կայուն բարձր որակով, ճկուն գներով և ավելի քիչ բարդ ադամանդի հանքավայրերով, քան աֆրիկյան մյուս երկրների մեծ մասում։
Հասանելի տեղեկատվության համաձայն՝ 2026-2027 թվականներից սկսած չեն բացառվում Զիմբաբվեից, Բոտսվանայից և Լիբերիայից ոսկերչական որակի ադամանդ պարունակող չմշակված ադամանդների մատակարարումները Հայաստան: Կարևոր է նաև այն, որ նման փոխանակման համաձայնագրերը հնարավոր են աֆրիկյան ադամանդային երկրների մեծ մասի հետ։