ԵՄ-ն ՏՏ ոլորտում սահմանում է անիրագործելի կանոններ․ Դուրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը սահմանում է անիրագործելի կանոններ՝ պատժելու այն ընկերություններին, որոնք հրաժարվում են լուռ սահմանափակել խոսքի ազատությունը, հայտարարել է «Telegram» հաղորդակի համահիմնադիր Պավել Դուրովը։
«ԵՄ-ն սահմանում է անիրագործելի կանոններ՝ պատժելու այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են լուռ սահմանափակել խոսքի ազատությունը։ Մենք նույնը տեսանք Ֆրանսիայում՝ անհիմն «քրեական հետաքննություն», իսկ հետո հետախուզական ծառայությունները առաջարկեցին իրենց օգնությունը, եթե Telegram-ը լուռ գրաքննի խոսքը Ռումինիայում և Մոլդովայում», - գրել է Դուրովը X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ ԵՄ-ն թիրախավորում է միայն այն հարթակները, որոնք հյուրընկալում են այլախոհ խոսք, ինչպիսիք են Telegram-ը, X-ը և TikTok-ը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեյնիերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԵՀ-ն X-ին տուգանել է 120 միլիոն եվրոյով՝ եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։