ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաբրելյանով. Փաշինյանը վերահսկողության տակ է վերցրել ռուս ազգության մարդկանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամայել է «վերահսկողության տակ վերցնել ռուս ազգության մարդկանց», գրում է EAdaily.com–ը։

«Ինչպես երևում է, վարչապետ Փաշինյանը և ՀՀ կառավարությունը նոր թշնամիներ և նոր վախեր ունեն։ Հայտնի է դարձել, որ Փաշինյանը հրամայել է անվտանգության ծառայություններին վերահսկողության տակ վերցնել ռուս ազգության մարդկանց։ Նրանք վերահսկողության տակ են վերցրել ոչ միայն Հայաստանում բնակվող ռուսներին, այլ նաև նրանց, ովքեր մի քանի օրով թռչում են Հայաստան։ Հրաման է տրվել լսել բոլոր ռուսներին», - գրել է Գաբրելյանովը սոցիալական ցանցերում։

Նա պնդում է, որ «ՀՀ անվտանգության ծառայությունները Անգլիայից ստացել են բարդ գաղտնալսման սարքավորումներ»։ «Ամենահետաքրքիրն այն է, որ արտաքին հետախուզության մեջ ներգրավվածները հրաման են ստացել իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնել ռուսների մոնիթորինգի վրա։ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության ծառայություններին բարեկամական են», - գրել է մեդիա մենեջերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular