ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը մտադիր է Հայաստանում պայքարել ընդդիմադիր ուժերի դեմ նույն կերպ, ինչպես Մոլդովայում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստում, գրում է politnavigator.news-ը։

«Ռուսաստանը և նրա կողմնակիցները Հայաստանում արդեն իսկ ուժեղացնում են իրենց ապատեղեկատվական արշավը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում։ Այսպիսով, ռազմավարությունը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կապահովի արտաքին միջամտության վերլուծությունը, հայտնաբերումը և արձագանքը», - ասել է Կալլասը։

ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսն էլ հավելել է, որ ԵՄ-ն կհատկացնի 5 միլիոն եվրո «տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու և քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ Մոլդովայում այս տարվա ընտրարշավը  անցկացվել էր ընդդիմության դեմ կոշտ ճնշումների պայմաններում։ Կատարվել էին ձերբակալություններ և կալանավորումներ։ Գագաուզիայի նահանգապետ Եվգենիա Գուցուլը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։ Արդյունքում արևմտամետ նախագահ Մայա Սանդուի կուսակցության խարդախությամբ հաղթանակից հետո հետապնդումները շարունակվում են։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այժմ ստիպված են լինում կրճատել իրենց գործունեությունը և նույնիսկ հրաժարական տալ ընտրված քաղաքապետերի պաշտոններից։ Անգամ ընտրարշավի ժամանակ էժան հաց գնած թոշակառուներն են իշխանությունների կողմից ներկայումս ենթարկվում խոշոր տուգանքների «էլեկտորալ կոռուպցիայի» համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular