ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 3-ի կեսօրին Իջեւան-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի Գոշ տանող խաչմերուկից քիչ հեռու, Դիլիջան ճանապարհի վերեւի մասում անտառի գլխին ծխի մեծ ամպ էր կանգնած։ Դիլիջանի բնակիչները մեզ հայտնեցին, որ հերթական անգամ Դիլիջանի աղբավայրն է այրվում։ Այդքան մեծ ծախսեր արվեցին, ջանքեր գործադրվեցին, հրդեհը մարելու համար օգնության հասան անգամ վանաձորցի հրշեջները, որոնք ավտովթարի ենթարկվեցին, եւ զոհ ու վիրավորներ ունեցանք։ Ի վերջո, մի կերպ մարեցին Դիլիջանի ազգային պարկի անտառներում բռնկված հրդեհի օջախները, հրդեհ, որը Տավուշի անտառներին, բուսական, կենդանական աշխարհին, շրջակա միջավայրին մեծ վնաս հասցրեց։

Դիլիջանում դեռ անձրեւ, ձյուն չեն տեղում, չոր տերեւները՝ խաշամը, հեշտորեն կարող է նորից բռնկվել, եւ հիմա հարկավոր էր տասնապատիկ զգույշ լինել։ Մինչդեռ Դիլիջանի աղբավայրն է վառվում, որից կարող է նոր՝ ավելի ուժեղ հրդեհ բռնկվել, քանի որ թեթեւ քամին, կեդանիները, թռչունները կրակը կարող են տարածել անտառներում։ Սրան նպաստում է նաեւ այն, որ Դիլիջանի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ կովեր են արածում՝ սնվելով թունավոր նյութերով։ Իսկ Դիլիջանի համայնքապետարանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները բացառելու ուղղությամբ։ Վերահսկող մարմիններն էլ, օրինակ՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, չեն նկատում աղբավայրի ողբալի վիճակը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular