ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 քայլ սեփական յուրօրինակ ոճը գտնելու համար

ՖՈՏՈ

Նորաձևությունը պահանջում է յուրօրինակություն ու ստեղծարարություն։ Ցանկացած կրկնօրինակում կարող է վերջ դնել դիզայների կարիերային։ Այս պատճառով էլ դիզայներները փորձում են նորություն գտնել, անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել։

Interesnoznat-ը գրում է, որ թեև թրենդներն ու նորաձևության ժամանակակից միտումները շատ կարևոր են, սակայն այնուամենայնիվ, սեփական ոճն ունենալը պարտադիր է։ Հաճախ մարդիկ գնում են այն հագուստը, որը կա խանութներում ու համադրում են այն այնպես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ։ Այս դեպքում յուրօրինակ ոճի մասին անգամ խոսք գնալ չի կարող, քանի որ որոշ ժամանակ անց շատերը նույնանման տեսք են ձեռք բերում։

Իրականում նույն հագուստը կարելի է այնպես հագնել, որ այն միայն ձեր ոճին համապատասխանի և չկրկնվի։ Ահա 8 քայլ, որոնք կօգնեն գտնել սեփական ոճը․

Քայլ 1․ Կոտրեք կարծրատիպերը, ուշադրություն մի դարձրեք ուրիշների կարծիքին։ Մի լսեք ինչ-որ մեկին, ով ասում է, որ այդ երկարությունը կամ գույնը ձեզ համար չեն։ Հետևեք միայն սեփական նախապատվություններին։

Քայլ 2․ Փորձեք գրի առնել ձեր ուժեղ ու թույլ կողմերը, օրինակ՝ գեղեցիկ ոտքեր կամ կոպիտ կոնքեր։ Սա կօգնի սառը դատել ու հասկանալ, թե ինչպիսի հագուստ է համապատասխանում ձեր կազմվածքին։

Քայլ 3․ Սկսեք փնտրել ձեր ոճը։ Սա չի նշանակում, որ ամեն օր պետք է նույն կամ նույնանման հագուստ հագնեք։ Պարզապես գտեք ինչ-որ դետալ, որը կամբողջացնի ձեր կերպարն ու կստեղծի ձեր ոճը։

Քայլ 4․ Մի վախեցեք փոխվել ու փորձարկումներ անել։ Եթե ձեր տեսքն արդեն սովորական է դարձել ձեզ համար, ապա դուք փոփոխությունների կարիք ունեք։

Քայլ 5․ Հաճախ գնումներ արեք։ Փորձեք խնայել գումարն ու գնումների գնալ։ Դա կօգնի ձեզ ավելի ինքնավստահ դառնալ։

Քայլ 6․ Հոգ տարեք ձեր մասին։ Ժամանակ առ ժամանակ կանայք հատուկ խնամքի կարիք ունեն։ Գնացեք մերսման կամ մատնահարդարման սրահ։

Քայլ 7․ Ձեր կյանքը նոր գույներով լցրեք։ Աշխատանքն ու ընտանիքը շատ կարևոր են, սակայն պետք չէ մոռանալ նաև սեփական անձի մասին։ Ճանապարհորդեք, փնտրեք ինքներդ ձեզ։

Քայլ 8․ Առողջ ապրելակերպ վարեք։ Հոգ տարեք ձեր մարմնի ու առողջության մասին։ Ժամանակակից նորաձևությունը պահանջում է առողջ մարմին ունենալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular