ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբիոն նշել է Ուկրաինայի խաղաղության ծրագրում առկա վիճելի կետերից մեկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որում նշել է առանցքային կետը, որը հակասություններ է ստեղծում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրի շուրջ: Նրա խոսքով՝ խոչընդոտ է դարձել Կիևի վերահսկողության տակ մնացած Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքների 20 տոկոսը։ Այս մասին փոխանցում է lenta.ru-ն։

«Այն, ինչի շուրջ նրանք բառացիորեն հիմա վիճում են, մոտավորապես 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի մարզի 20%-ը, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը կապահովի նրանց անվտանգությունը ապագայում»։

Ռուբիոյի խոսքով՝ այդ հարցը պարզելու իր ձգտման մեջ ԱՄՆ-ն որոշակի առաջընթացի է հասել, սակայն այդ վեճի լուծման մասին տվյալներ նա չի ներկայացրել:

Ռուբիոն նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի համար պատասխանատու երկրները։

«Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, սակայն դրա ավարտի մասին որոշում կկայացնեն միայն երկու երկրները՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան։

Ի վերջո, նրանց որոշելիքն է: Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի։ Բայց մենք կփորձենք վերջ տալ դրան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular