ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձը 2022-2024 թվականների ընթացքում զբաղվել է կшվատությամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: 

Բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան:

Ա․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 196․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular