ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաhացու վթար՝ Արմավիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում՝ դեպի Էջմիածին տանող հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վարորդը նույնպես շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո վերադարձել է դեպքի վայր: Ու մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular