ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ում կատակել են ասելով, որ Հայաստանը կարող է դառնալ «հաջորդ Մոլդովան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը (ԵՄ) չի բացառել, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամակցության նոր թեկնածու, հաղորդել է Politico-ն, գրում է rbc.ru–ն: Եվրոպացի պաշտոնյաներից մեկը հրատարակության հետ խոսելիս կատակել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունը կարող է լինել «հաջորդ Մոլդովան»: Նշենք, որ Քիշնևը Եվրամիության ասոցացված անդամ է 2014 թվականից, իսկ Մոլդովայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունները սկսվել են դեռ 2024 թվականի հունիսին:

Ինչպես նշել է հրատարակությունը, Երևանի և հարևան Բաքվի  միջև խաղաղության հաստատումից հետո նրանց հետ համագործակցության ընդլայնումը կարող է Բրյուսելին լրացուցիչ առավելություններ բերել Անկարայի հետ հարաբերությունների բարելավման տեսքով: Ավելին, Միջին միջանցքի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) նախագիծը չի կարող լիովին իրականացվել առանց Հայաստանի և Ադրբեջանի: Այն նախատեսված է դառնալ Մետաքսի ճանապարհի արդիականացված տարբերակը, որը մի ժամանակ կապում էր Եվրոպան և Ասիան, և այլընտրանք էր Ռուսաստանի կողմից վերահսկվող Հյուսիսային երթուղուն, հաղորդել է Politico-ն: Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ՏՄՏ) կամ «Միջին միջանցքը» կապում է Չինաստանը և Եվրոպան Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Սա բազմամոդալ երթուղի է, որը բեռնափոխադրումներ է իրականացնում երկաթուղային, ծովային և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։

Եվրոպական կանխատեսումների համաձայն այդ երթուղով բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականից ի վեր արդեն քառապատկվել է, և համապատասխան ֆինանսավորման դեպքում տասնամյակի վերջում կարող է եռապատկվել։ Այդ նախագծի հեռանկարները վերջերս Տաշքենդում կայացած Եվրամիություն-Կենտրոնական Ասիա երրորդ տնտեսական ֆորումում քննարկված թեմաներից էր, որին մասնակցել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ԵՄ միջազգային համագործակցության հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելը։ Ֆորումի շրջանակներում ԵՄ պաշտոնյաները նաև ակտիվորեն համագործակցել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, հաղորդել է Politico-ն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular