ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և այլ կառույցների փակումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ավարտել է հայ-ադրբեջանական, Արցախյան հակամարտության կարգավորման համար կազմավորված Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։
Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում էր կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները։
Որոշումը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակի վրա։
Որոշմամբ նաև չեղյալ են հայտարարվում Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։