ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կես միլիարդանոց գործարանը կառուցելու են Հրազդանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրազդանը կդառնա տարածաշրջանի առաջին քաղաքը, որտեղ կկառուցվի արհեստական բանականության արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը՝ նշելով, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել 500 մլն դոլար ներդրմամբ։ Միքայելյանի տեղեկացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային հեղինակավոր NVIDIA ընկերության, AI ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերության, ինչպես նաև Team ընկերությունների խմբի համագործակցությամբ։

Օրերս Bloomberg գործակալությունը հայտնեց, թե արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Firebird Inc. ստարտափը ԱՄՆ կառավարությունից Nvidia Corp. չիպեր Հայաստան արտահանելու թույլտվություն է ստացել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դրա նպատակն արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության շրջանակում գերհամակարգչային նախագծի իրականացումն է։

Հունիսին Nvidia-ի հայտարարած այդ նախագիծը հնարավորություն կտա ստեղծելու տարածաշրջանում արհեստական բանականության վրա հիմնված տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ տվյալների կենտրոնը։ 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի նախնական ներդրումը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար, կօգտագործի Dell Technologies Inc.-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված սերվերներ և Nvidia-ի Blackwell պրոցեսորներ։ Ի սկզբանե քննարկվել են մի քանի քաղաքներ, թե որտեղ կարելի է կառուցել տվյալ գործարանը, այդ թվում՝ Վանաձորը, որտեղ թե՛ տարածքի համար հարմար հնարավորություններ կան, թե՛ ավելի լավ է զարգացած տեխնոլոգիական արդյունաբերությունը, բայց ՀՀ իշխանությունները որոշել են գործարանը կառուցել Հրազդանում։

Պատճառն այն է, որ գործարանի համար հարկավոր է նաև էներգետիկ համապատասխան հզորություն ստեղծել։ Հայաստանում առկա հզորությունները բավարար չեն, և քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ապագայում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը․ հակառակ պարագայում գործարանի կառուցումը ձեռնտու չի լինի։

Այս իմաստով ՀՀ իշխանությունները հաղորդում են կես միլիարդ դոլարի ներդրման մասին, բայց չեն ասում, որ Հայաստանն էլ պետք է հսկայական միջոցներ ներդնի այդ գործարանի և նրա ենթակառուցվածքների համար։ Իսկ ԱԲ արտադրության բարձր տեխնոլոգիական գործարանն առաջին հերթին քաղաքական նախագիծ է, որը տարածաշրջանում ավելի է ամրապնդելու ԱՄՆ ազդեցությունը։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular