ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում բնակելի տան խոշոր հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել

ՎԻԴԵՈ

Ֆրանսիայի արևելքում գտնվող փոքր քաղաքում բնակելի տան հրդեհի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Նանսիի դատախազությունը քննություն է սկսել այն բանից հետո, երբ Նև-Մեզոն քաղաքում հրդեհը մարելու համար գիշերը ներգրավվել են շուրջ 70 հրշեջ և մոտ 40 միավոր տեխնիկա, հայտնել են Մերթ-է-Մոզելի պրեֆեկտուրայից։

Մեկմարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել ծխից թունավորման պատճառով․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես գրում է տեղական Ici Lorraine լրատվամիջոցը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, զոհերը եղել են ամուսնական զույգ և երեք երիտասարդ՝ 17-ից 20 տարեկան։ Նշվում է, որ երիտասարդ զոհերից մեկը զույգի որդին էր, իսկ մյուս երկուսը՝ նրա ընկերները։

Պրեֆեկտուրայի տեղեկացմամբ, քաղաքապետարանը շտապ բժշկական-հոգեբանական օգնության բաժանմունք է բացել՝ միջադեպից տուժած բնակիչների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular