ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում առկա քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու կարիք կա. Սի Ծինփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է մաքուր և առողջ համացանց կառուցելու համար դրանում տիրող քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Սի Ծինփինի հայտարարություններն՝ արված նոյեմբերի 28-ին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի սեմինարին։

Սի Ծինփինն ընդգծել է, որ ինտերնետային էկոհամակարգի կառավարումը կապված է ազգային զարգացման և անվտանգության, ինչպես նաև ժողովրդի կենսական շահերի հետ։

«Մենք պետք է ամրապնդենք առցանց հարթակների, քաղաքացիական լրագրության և բազմաալիք առցանց կազմակերպությունների կառավարումը՝ խրախուսելով նրանց ստանձնել սոցիալական պատասխանատվություն և գիտակցաբար դառնալ դրական էներգիայի տարածողներ»,-ասել է Չինաստանի առաջնորդը։ 

Վերջինիս կարծիքով՝ առցանց քաոսը քայքայում է հասարակական բարոյականությունը և խախտում է զանգվածների շահերը, հետևաբար պետք է վճռականորեն պայքարել դրա դեմ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում չինական իշխանությունները կայուն կերպով ուժեղացրել են ինտերնետի նկատմամբ իրենց վերահսկողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular