ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ուկրաինային Նովոռոսիյսկի էներգատար ենթակառուցվածքների վրա հարձшկման կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նովոռոսիյսկի նավահանգստում Կասպյան միջազգային խողովակաշարային կոնսորցիումի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է Коммерсант-ը՝ հղում անելով գերատեսչությանը։ 

Ղազախստանը շեշտել է կայուն էներգամատակարարման նկատմամբ իր հանձնառությունը և նշել կոնսորցիումի կարևոր դերը համաշխարհային էներգետիկ համակարգում: 

«Նման գործողությունները վնասում են Ղազախստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին: Ղազախստանը ակնկալում է, որ Ուկրաինան միջոցներ կձեռնարկի ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար», - ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ի առավոտյան Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի ծովային տերմինալը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, որի արդյունքում կրել է լուրջ վնաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular