ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտեր Մայամին» դուրս է եկել MLS-ի եզրափակիչ. Մեսսին գերազանցել է Պուշկաշի ռեկորդը

ՍՊՈՐՏ

«Ինտեր Մայամին» MLS-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նյու Յորք Սիթիի» նկատմամբ: Ֆորտ Լոդերդեյլում կայացած հանդիպումն աչքի ընկավ գոլերի առատությամբ և պատմական ռեկորդով, հաղորդում է armsport.am-ը:

«Ինտերի» կազմում հեթ-թրիքի հեղինակ դարձավ Տադեո Ալյենդեն: Մեկական գնդակ հեղինակեցին Տելասկո Սեգովիան և Մատեո Սիլվետին: «Սիթիի» կազմում միակ գոլը խփել է Ջասթին Հակը:

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ՝ ընթացիկ փլեյ-օֆֆում իր արդյունավետ շարքը հասցնելով 8 հանդիպման:

Այս ասիստը Մեսսիի կարիերայում 405-րդն էր: Այդ ցուցանիշով նա գերազանցել է լեգենդար հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշի ռեկորդը՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ասիստենտը:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:

Եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի կիսաեզրափակիչ մյուս զույգի՝ «Սան Դիեգո» — «Վանկուվեր Ուայթքեփս» դիմակայության հաղթողի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular