ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանում հայր և որդի վիճաբանել են պարեկների հետ, հարվածել, քաշքշել և հնչեցրել հայհnյանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իջևանում հայր և որդի վիճաբանել են պարեկների հետ, հարվածել, քաշքշել և հնչեցրել հայհոյանքներ, հաղորդում է shamshyan.com-ը:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ոստիկանության պարեկային ծառայողները Իջևան համայնքի Արցախյան փողոցում տրանսպորտային միջոցի լուսային անսարքության համար կագնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայական։

Վարորդի հայրը, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է պարեկների հետ վիճաբանել, հարվածելով նրանցից մեկի կրծքավանդակին, հնչեցրել հայհոյանքներ, վարորդը նույնպես հնչեցրել է հայհոյանքներ, քաշելով պարեկներին՝ խոչընդոտելով նրանց օրինական գործողություններին։

Պարեկները Տավուշի մարզի բնակիչներ Էդգար և Լյուբիկ Չ․-երին տեղում ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Իջևանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալվածների հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular