ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն հանդես կգա մենահամերգով Երևանում և վարպետության դասեր կանցկացնի հայ դաշնակահարների համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը, որի աջակիցն է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Համերգին իր ելույթներով հանդես կգան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները։ Երեկոյի ընթացքում կհնչեն ⁠Ռոբերտ Շումանի Արաբեսկ դո մաժոր, երկ 18 (6 րոպե), ⁠Յոհաննես Բրամսի 4 Բալլադ, երկ 10 (22 րոպե), Ֆերենց Լիստի «Օբերմանի հովիտը» թիվ 6 մի մինոր «Ուխտագնացության տարիներ» սյուիտներից, S. 160 (14 րոպե), ⁠Ալբան Բերգի Դաշնամուրի սոնատ, երկ 1 (10 րոպե), ⁠Ֆրեդերիկ Շոպենի Պոլոնեզ թիվ 7 լյա բեմոլ մաժոր, երկ 61, «Պոլոնեզ-ֆանտազիա» (14 րոպե) ստեղծագործությունները։

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ այդ օրերին եռօրյա վարպետության դասեր են կազմակերպվելու հիմնադրամի դաշնակահարների համար։ Դասերը տեղի են ունենալու դեկտեմբերի 17-ից 19-ը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Եվ ամենակարևորը՝ դասերը կանցկացնի իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։ Դասերը լինելու են բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը սիրով հրավիրում է երաժշտական ու արվեստի դպրոցների սաներին, ուսուցիչներին և բոլոր երաժշտասերներին ներկա գտնվելու վարպետության դասերին, որոնց ընթացքում ճանաչված դաշնակահարը կկիսվի իր հարուստ կատարողական վարպետությամբ, երաժշտական ընկալումներով և արժեքավոր մասնագիտական խորհուրդներով: ⁠Դեկտեմբերի 17-ին վարպետության դասերը տեղի կունենան ժամը 10:00 - 14:00 և 15:30 - 18:30-ին, դեկտեմբերի 18-ին՝ 10:00 - 14:00-ին, դեկտեմբերի 19-ին՝ 10:00 - 12:30 և 12:45 -14:30-ին։

«Վիրտուոզների բանաձևը» նախագիծն իրականացվում է Renshin Urban Investments-ի աջակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular