ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յամալն այսօրվա ֆուտբոլի գլխավոր տաղանդն է․ Թոնի Կրոս

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է ներկայիս ֆուտբոլի գլխավոր տաղանդին։

Գերմանացու ընտրությունը կանգ առավ «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի վրա։

«Յամալն այսօրվա ֆուտբոլի գլխավոր տաղանդն է», - Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ Յամալը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular