ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզապես որոշել են քրեական վարույթ չնախաձեռնել ու... վերջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 31-ին «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացել Գլխավոր դատախազություն՝ Հոհաննավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու, ինչպես նաև իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ Հովհաննավանքը բռնազավթելու, տեղում ծառայության նշանակված քահանաների հոգևոր ծառայությունը խաթարելու և, ընդհանրապես, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Ըստ միավորման ներկայացուցիչների, տեղի ունեցածն առերևույթ համապ ա տաս խ ա նում է ՀՀ Քրե ա կ ա ն օրենսգրքի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։

«Փաստ» թերթը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել հաղորդումը: Ստացված պատասխանում նշվում է, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել, որը հաստատվել է դատախազի կողմից»: Ի դեպ, նշենք, որ հուլիսի 8-ին ևս «ՀայաՔվեն» հաղորդում էր ներկայացրել: Այն ժամանակ էլ դատախազությունից ստացել էինք գրեթե նույնական պատասխան՝ այն տարբերությամբ, որ նախորդ դեպքում գոնե նշել էին, թե ինչ հիմքով են որոշել քրեական վարույթ չնախաձեռնել (173-րդ հողվածի 2-րդ մաս), այս անգամ նույնիսկ դա հարկ չէին համարել նշել: Դե, ինչ կարևոր է հիմքը, կարևորը, որ այդպես են որոշել:

Դե, հասկանալի է, խոսքը ընդդիմադիրների մասին չէ, որոնց ամեն մի խոսքը դառնում է քրեական վարույթ նախաձեռնելու, նույնիսկ կալանավորելու հիմք: Ավելին, իրավապահները կարող են ֆեյսբուքյան գրառման համար 73-ամյա գյումրեցի տատիկի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանի պարագայում պարզապես այդպես են որոշել ու վերջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular